Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկեց գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Զուգահեռաբար մրցագորգ կելնեն երիտասարդ և ավագ տարիքի նազելիները:
Հայաստանից մրցավայր են գործուղվել գլխավոր թիմի անդամներ Ջուլիետա Ավետիսյանը, Միլենա Ասրիյանը և Աննա Բադալյանը:
Երիտասարդական հավաքականում ընդգրկված են Տաթև Խաչատրյանը, Ինեսա Ադամյանը և Էլեն Մկրտչյանը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 26 –ին: