Լեհասատանում ավարտին է մոտենում Եվրոպայի ամառային երրորդ խաղերը: Հայաստանից ասպարեզում մնացել են միայն թեքբոլիստները: Անհատական մրցումներում պարտվել են Քրիստինե Մանագասարյանը և Գոռ Սարգսյանը: Նրանք այսօր կմասնակցեն խառը զույգերի մրցումներին, իսկ վաղը պայքարի կբռնվի Գոռ Սարգսյան – Ռաֆայել Վարդանյան տղամարդկանց երկյակը: