Երևանի նորակառույց << Օլիմպավանի >> նիստերի դահլիճում այսօր` հոկտեմբերի 21 –ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը: Ներկաներին ողջունեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Օրակարգում ընդգրկված էր երեք հարց: Առաջինը 2013 – 2016թթ. ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին զեկուցեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա մասնավորպես ասաց, որ քառամյա փուլի ծրագրի բոլոր կետերը նշված ժամկետներում կատարվել են, ուսումնամարզական հավաքները ծառայել են նպատակներին և արդյունքները գոհացրին: Քսան տարվա ընդմիջումից հետո, մեր երկիրը, ի դեմս հունահռոմեական ոճի ընբիշ Արթուր Ալեքսանյանի ունեցավ 31 –րդ խաղերի չեմպիոն: Մեր ևս երեք մարզիկներ ` նույն ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը դարձան փոխչեմպիոններ:
Համաժողովի մասնակիցները բավարար գնահատեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքները և մեր պատվիրակության ցուցանիշները` օլիմպիական խաղերում:
Օրակարգի հաջորդ հարցը ընտրություններն էին: Արդյունքում միաձայն ՀԱՕԿ նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը: Այնուհետև ընտրվեց և հաստատվեց գործկոմի կազմը:
Վերջինը ընթացիկ հարցերն էին, որոնց շուրջ տեղի ունեցան մտքերի փոխանակումներ: Գլխավորը քառամյա նոր փուլի ծրագրի հաստատումն էր:
Վերջում համաժողովի աշխատանքն ամփոփեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին