Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 88 ըմբիշ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ հանրապետության մարզերից:
Այսօր հայտնի դարձան եւս չորս քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները:
61 կգ` Վոլոդյա Ֆրանգուլյան, Վաղինակ Մաթեւոսյան, Աշոտ Վելիցյան, Արթուր Պապոյան:
70 կգ` Վալտեր Մարգարյան, Խաչատուր Պապիկյան, Արման Անդրեասյան, Մհեր Մկրտումյան:
86 կգ` Վահե Թամրազյան, Մարզպետ Գալստյան, Հովհաննես Մխիթարյան, Մերուժան Զադոյան:
125 կգ` Անդրանիկ Գալստյան, Հովհաննես Մաղաքյան, Գոռ Գալոյան:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի տարվա կարեւորագույն միջազգային մեկնարկներին: