Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղը գրավեց Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա մրցեց ավելի բարձր ՝ իր համար անսովոր գերծանրքաշային կարգում։ Հայ վարպետը պոկեց 180 կգ, հրեց` 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվեց երկրորդը:
Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հանդես չեկավ: