Լեհաստանում շարունակվող եվրոպական ամառային երրորդ խաղերի ծրագրով այսօր կսկսվի թեքբոլի մրցաշարը, որը կավարտվի հուլիսի մեկին: Մեր երեք պատվիրակներից այսօր կմրցի Քրիստինե Մանգասարյանը: Հաջորդ օրերին նշանակված են Գոռ Սարգսյանի եւ Ռաֆայել Վարդանյանի մեկնարկները:
Իրենց մրցելույթներն ավարտել են թաեքվոնդո, սուսերամարտ և ջրացատկ մարզաձևերի մեր պատվիրակները: Ավաղ, նրանք անմասն մնացին խաղարկված պարգևներից: