ՀԵՌԱՎԱՐ ՌԵԺԻՄՈՎ

11:28 - 01 Մայ, 2020

Հեռավար ռեժիմով անցկացվել  է Եվրոպայի օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ԵՕԿ /   գործկոմի նիստը։ Քննարկվել են   սպորտի վրա կորոնավիրուսի տարածման ազդեցության կարևորագույն հարցերը և ազգային օլիմպիական կոմիտեներին օգնելու ուղիները: 

Գործկոմն  իր  աջակցությունն է հայտնել  ՄՕԿ – ի  նախագահ Թոմաս Բախի օլիմպիական շարժմանն   ուղղված նամակի ուղղություններին: Որպես Եվրոպայում օլիմպիական շարժման ներկայացուցիչ, կազմակերպությունը  լիովին կիսում է ՄՕԿ-ի քաղաքականությունը: Մի բան  հստակ է, որ եթե որևէ ազգային օլիմպիական կոմիտե լուրջ խնդիրներ կունենա, ապա ԵՕԿ-ը ամեն ինչ կանի օգնելու համար։

Տեղեկացվել է   Լեհաստանի Կրակով քաղաքում  2023թ․   Եվրոպական երրորդ խաղերի և  Սլովակիայի Բանսկա Բիստրիցայում  2021թ․  կայանալիք  օլիմպիական երիտասարդական  փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին: 

 

 

Այլ նորություններ