Հայտնի է, որ Եվրոպական երրորդ խաղերը կանցկացվեն 2023թ. Լեհաստանում: Հին աշխարհամասի օլիմպիական կոմիտեն, միջոցառման կազմկոմիտեն և մարմնամարզության ֆեդերացիան համատեղ հայտարարություն են հրապարակել: Ընդգծվում է, որ ստիպված են եղել ծրագրում չընդգրկել մարմնամարզական ձևերը: Պատճառն այն է, որ ժամանակակից չափանիշները բավարարող մրցավայր չկա նշանակված քաղաքներում: Իհարկե, մանրամասն ուսումնասիրել են համապատասխան բոլոր մարզակառույցները:
Ամեն դեպքում, ԵՕԿ-ը իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանին՝ Եվրոպական խաղերը հյուրընկալելու և գործադրված ջանքերի համար: Հույս է հայտնվել, որ համանուն հաջորդ ստուգատեսներում մարմնամարզությունը կրկին իր տեղը կունենա մարզաձևերի ցանկում:
Ի դեպ, նախորդ երկու եվրոպիադաներում մեդալներ են խաղարկվել և’ սպորտային, և’ գեղարվեստական մարմնամարզությունում:
Հայաստանի պատվիրակներն իրենց ունակությունները դրսևորել են Մինսկի ստուգատեսում: Անվանի Արթուր Դավթյանը հենացատկերում նվաճել է չեմպիոնի կոչումը, բազմամարտում դարձել հինգերորդ մրցանակակիր, իսկ նրա թիմակից Վահագն Դավթյանը արծաթե մեդալի է արժանացել օղակների վրա վարժությունում: