Փարիզի << Արենա - 6 >> -ում տեղի է ունեցել << Փարիզ - 2024 >> ծանրամարտի մրցաշար: Մրցահարթակ են ելել ֆրանսիացի քսանհինգ ծանրորդներ:
Միջոցառումը հաջողվել է , քանի որ կազմկոմիտեն իրականացրել է համապատասխան ծրագրերը. մրցավայրի, մարզագույքի փորձարկում, տեխնիկական պաշտոնյաների, հատուկ կամավորականների, միավորների, արդյունքների գնահատում և այլն:
IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդի գլխավորած միջոցառմանը ներկա են եղել մի խումբ այլ պաշտոնյաներ, որոնց գոհացրել է կազմակերպական աշխատանքները:
Մրցաշարը ծանրորդներին և պաշտոնյաներին հնարավորություն է տվել զգալ օլիմպիական միջավայրի դինամիկան: