Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը պարտվեց «Գոմել-2»-ին

12:12 - 18 Փետ, 2017

Երևանը ներկայացնող «Արարատ»  հոկեյի ակումբը փետրվարի 17-ին Բելառուսում ընթացող բարձրագույն խմբի բաց առաջնության  քառորդ եզրափակչի առաջին խաղում 3:4 (0:1, 3:0, 1:2) հաշվով պարտվեց «Գոմել-2»-ին:

«Արարատ»-ի կազմից գոլի հեղինակ դարձան Եվգենի Դյոմինը, Արտյոմ Բազյանը և Նորայր Հովսեփյանը:

Այսօր կկայանա զույգի երկրորդ հանդիպումը:

Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաթանակը:

Աղբյուրը` hockey.by

Լուսանկարը` «Արարատ»  հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

 

 

Այլ նորություններ