Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում պարտություն կրեց:
Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայացած Դանիա-Հայաստան խաղում գրանցվեց դարպասի մեկ գրավում: Դանիացիները միակ գոլը խփեցին հանդիպման 17-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Էրիկսենը:
72-րդ րոպեին Արսեն Բեգլարյանին հաջողվեց հետ մղել նույն Էրիկսենի կատարած 11-մետրանոց հարվածը:
ՀԱՕԿ լրատվության բաժին