Հայաստանի կանանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում անցկացվել են հերթական հանդիպումները: Գրանցվել են հետևյալ արդյունքները․ << Էրեբունի >> - << Հատիս >> ՝ 61 ։ 48, << Լես ֆոքսես >> - << Գյումրի >>՝ 89 ։ 38, << Հատիս >> - << Գյումրի >> ՝ 60 ։ 49։
Արդյունավետ խաղացողներ են ճանաչվել Լուսինե Սեդրակյանը / << Էրեբունի >> , 25 միավոր /, Անի Գրիգորյանը /<< Լես ֆոքսես >>, 18 միավոր/ և Արմինե Արմուտյանը / Գյումրի, 19 միավոր /։