Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց վարկանիշային մրցաշարում

22:00 - 09 Ապր, 2016

Թուրքիայի Սամսուն քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Հայաստանի հավաքականից  առաջինը մեկնարկեց 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով հաղթեց հույն Անտոնիա Պապուցակիին: 

1/8-ում Անուշը մրցելու է Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի հետ: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին: 

Ապրիլի 9-ին ռինգ են դուրս գալու նաև 64 կգ Հովհաննես Բաչկովնը և 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ