<< Պեկին – 2022 >> ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ եղանակի ճշգրիտ կանխատեսումը կապահովեն հարյուրավոր օդերևութաբանական սարքավորումներ:
Կանխատեսումների համար պատասխանատու հիմնական մարմինը կլինի Պեկինի քաղաքային օդերևութաբանության ինստիտուտը, որին կաջակցեն երկրի օդերևութաբանական խոշոր կենտրոնները: 3D համակարգի տեխնոլոգիան փորձարկվել է թեստային միջոցառումների ժամանակ և ցույց է տվել իր արդյունավետությունը։ Այն թույլ է տալիս եղանակը կանխատեսել րոպեի ճշգրտությամբ՝ 100 մետր հեռավորության վրա:
Կազմկոմիտեն նշում է, որ մրցումների ընթացքում առանցքային նշանակություն կարող են ունենալ քամու արագությունն ու ուղղությունը, օդի ջերմաստիճանը և խոնավությունը գնահատելու ունակությունը։ Իսկ ճշգրիտ կանխատեսումը մարզիկներին պաշտպանում է անհարկի ռիսկերից:
Փհենչհանում, 2018թ. ձմեռային խաղերի ժամանակ, մի քանի մեկնարկներ հետաձգվեցին: Օրինակ՝ ուժեղ քամին խանգարեց դահուկավազքի և սնոուբորդի մրցումների անցկացմանը։