Համաշխարհային ուսանողական ձմեռային ունիվերսիադան, որը նախատեսվում էր անցկացնել Շվեյցարիայի Լյուցեռնում, 2021թ. հունվարի 21-31-ը, հետաձգվել է համավարակի պատճառով:
Ունիվերսիադայի անցկացման նոր ժամկետների հարցը կքննարկվի առաջիկա երկու ամսում։
Մարզահանդեսին պետք է մասնակցեին 50 երկրների 2500 մարզիկ - մարզուհիներ, որոնք ներկայացնում են 540 ուսումնական հաստատություններ։