ՎԱՂԸ ՝ ՊՐԱՀԱՅՈՒՄ

11:57 - 14 Սեպ, 2022

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում  սեպտեմբերի 15 –ին կսկսվի Եվրոպայի  ձյուդոյի երիտասարդական  առաջնությունը:  Հայաստանը մրցավայր է գործուղել  հինգ մարզիկի: Նրանք  են ՝ երևանցիներ  Մարտին Բադալյանը / 60 կգ / , Արտակ Թորոսյանը / 73 կգ /, Գոռ Կարապետյանը / 81 կգ /, Դավիթ Աբրահամյանը  և արմավիրցի Ստյոպա Դարբինյանը / երկուսն էլ ՝ 66 կգ  /:

Ձյուդոիստներին տատամի կուղեկցի  ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ , գյումրեցի  Հովհաննես Դավթյանը:

Այլ նորություններ