24 ՏԱՐԻ ԱՌԱՋ . . .

14:57 - 12 Հուլ, 2022

. . .  Այս օրը ՝  1998թ. հուլիսի 12 –ին,  Մոսկվայում  մեկնարկել է   համաշխարհային պատանեկան առաջին խաղերը: Մասնակցել են 139 երկրների 4676 տղաներ և աղջիկներ:  Նրանց թվում   էին մեր երկրի 57 ներկայացուցիչներ / ինը աղջիկ /:

Մասնակիցների միջին տարիքը 15, 5 էր:

Ծրագրում ընդգրկված էր 15 մարզաձև: Միջոցառման ընթացքին հետևել է ավելի քան մեկ միլիոն մարզասեր: Խաղարկված մեդալներին արժանացել են 68 երկրների պատվիրակներ:

Մերոնք մրցել են 11 մարզաձևում, իսկ մեդալակիր են դարձել  միայն ըմբիշները: Ազատ ոճային, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Դավիթ Պապոյանը / 63 կգ / և էջմիածինցի, հունահռոմեական ոճային Սևակ Հովհաննիսյանը / 45 կգ / նվաճել են  չեմպիոնի կոչումը:

Մեր տղաներից երեքը՝  <<  հունահռոմեականներ >>,   էջիմածինցիներ Արմեն Անտոնյանը / 42 կգ /, Սերոբ Մուրադյանը / 95 կգ / և գյումրեցի Արմեն Վարդանյանը / 57 կգ /  հայրենիք են  վերադարձել  որպես խաղերի փոխչեմպիոններ:  

Թիմային պայքարում մեր պատվիրակությունը զբաղեցրել է   գոհացնող ՝ 29 –րդ տեղը:

Խաղերը նախաձեռնել էր ՄՕԿ –ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Նպատակը մասնակիցների միջև միասնություն, բարեկամություն ստեղծելն էր և, իհարկե,  մրցափորձի հարստացնելը:

Մասնակիցներից շատերը այնուհետև դարձել են նշանավոր մարզիկներ և գրոհել  աշխարհամասային, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի բարձունքներ:

Մոսկովյան ստուգատեսի արդյունքում  է ծնվել   քառամյակը մեկ անգամ անցկացվող պատանեկան օլիմպիական խաղերը, որը տեղի է ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում:

 

 

Այլ նորություններ