Ձյուդոյիստներ Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը պարտվեցին Ալմաթիի Գրան պրիում

11:11 - 13 Մայ, 2016

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը և 52 կգ քաշային Ժաննա Ստանկևիչը անհաջող մասնակցեցին Ալմաթիի Գրան պրիին:

Ստանկևիչը պարտվեց մեկնարկային գոտեմարտում շվեյցարացի Եվելին Տշոփին, իսկ 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց իրանցի Ալիրեզա Խոջաշեհին, այնուհետև պարտվեց իտալացի Ֆաբիո Բասիլին:

Հայաստանը այս Գրան պրիին մասնակցում էր 2 ձյուդոյիստներով:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ