Այսօր ՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է << Օլիմպիական զինադադար >> անվանումով որմնանկարը: Այս մասին հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ):
Արարողությունը տեղի է ունեցել չինական նոր տարվա օրը ՝ այսօր, օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24 –րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։
<< Աշխարհի լույսը >> որմնանկարը խորհրդանշում է լույսը, խաղաղությունն ու վերամիավորումը։ Մարզիկներին և պաշտոնյաներին խնդրել են ստորագրել այն:
<< Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար, - ասել է ՄՕԿ –ի առաջնորդ Թմոաս Բախը, - Առաջիկա օրերին դուք կմրցեք միմյանց հետ, հարգանքով կապրեք օլիմպիական ավանի նույն հարկի տակ:
Դուք ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը:
Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ օլիմպիական զինադադարին >>:
Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ. ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: