Տոկիոյի օլիմպիական խաղերը համաճարակի պայմաններում յուրատեսակ օրինակ կհանդիսանա: Բանն այն է, որ համաշխարհային սպորտի գլխավոր ստուգատեսը համավարակի պայմաններում անցկացվող առաջին օլիմպիական խաղերը կլինեն:
Հնարավոր է, որ ապագայում նույնպես նման իրավիճակում մրցումներ անցկացվեն, որովհետև Տոկիոյի օրինակն արդեն կա, - ասել է կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն: