ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ

11:27 - 28 Հուն, 2021

Դեվիսի գավաթի խաղարկության չորրորդ խմբի մրցաշարն անցկացվեց Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում: Մեր թենիսիստները մարտական տրամադրությամբ մեկնեցին մրցավայր: Ասածը հաստատեց Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտը: Հայ մարզիկները հաղթեցին / 2 : 1 / Ալբանիայի ուժեղ թիմին:

Տղամարդկանց մեր հավաքականը վստահ հանդես եկավ նաև  ազերիների դեմ  պայքարում և կրկին հաղթանակ տոնեց նույն ՝ 2 : 1 հաշվով:

Սա նշանակում էր , որ մեր թիմը Դեվիսի մրցաշարի չորրորդ խմբին հրաժեշտ տվեց և անկախ վերջին հանդիպումից բարձրացավ, իր համար տեղ ապահովեց երրորդ խմբում:

Հաջողությունը ինչ որ չափով լիցքաթափեց մեր պատվիրակներին ,որոնք վերջին խաղը տանուլ տվին թենիսի ավանդույթներով հարուստ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյի / Չեռնոգորիայի / ընտրանուն ,որը նույնպես տեղափոխվեց երրորդ խումբ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ հաջողությունն ապահովեցին մեծ ռակետի վարպետներ  Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը և Միքայել Ավետիսյանը:

Այլ նորություններ