ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

17:54 - 03 Օգո, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ էինք ակնկալում 109 կգ քաշային, ծանրորդ   Սիմոն Մարտիրոսյանից: Այդպես մտածելու հիմք էր հանդիսանում այն, որ երկամարտի աշխարհի ռեկորդը / 435կգ / պատկանում է մեր հերկուլեսին:

Ոգևորվեցինք, երբ պոկում վարժության առաջին մոտեցումով Սիմոնն իր կամքին ենթարկեց 195 կգ կշռող ծանրաձողը և սահմանեց օլիմպիական ռեկորդ:

Սպասվում էր, որ հայ ծանրորդը հաջողությունը կզարգացնի նաև հրում վարժությունում, մանավանդ, որ առաջին մոտեցմամբ, առանց դժվարության, գլխավերևում պահեց  228 կիլոգրամանոց գործիքը: Ավաղ, դա Սիմոնի վերջին հաջողությունն էր Տոկիոյի մրցահարթակում, որտեղ նա երկամարտի 423 կիլոգրամով գրավեց երկրորդ տեղը ու մնաց որպես  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Հայաստանցի մարզիկից յոթ կիլոգրամով առաջ անցավ և երկամարտի 430 կգ / 193կգ + 237կգ /  արդյունքով խաղերի չեմպիոն հռչակվեց ուզբեկստանցի  Աքբար Ջուրաևը։

Շնորհավորում ենք էջմիածնի հայկաշենցի ծանրորդին արծաթե պարգևի արժանանալու համար:

 

 

Այլ նորություններ