Մեկնարկել է սպորտի եվրոպական շաբաթը / սեպտեմբերի 23 – 30 / : Միջոցառումն ամենամյա է:
2021թ. հայտարարված շաբաթին մասնակցել են ուսումնական հաստատությունների, մարզական - հասարարական կազմակերպությունների, վազքասերների և սիրողական խմբերի շուրջ 11 միլիոն ներկայացուցիչներ:
Համավարակի ընթացքում նվազել է բնակչության ֆիզիկական ակտիվությունը, բազմաթիվ լավ սովորություններ մոռացվել են:
Եկել է ժամանակը վերսկսել կորցրածը և խրախուսել երիտասարդներին, որպեսզի նրանք ապրեն առողջ կյանքով:
Վիճակագրությունը պարզել է, որ չորս դեռահասներից երեքը չեն կատարում օրեկան 60 րոպե ֆիզիկական գործունեությամբ զբաղվելու առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկները: Սա լուրջ մարտահրավեր է հուսալի ապագայի համար: