Պրիշտինայում (Կոսովո) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Մինչեւ 17 տարեկանների 62 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը երկամարտում ցույց տվեց 251 կգ արդյունք եւ արծաթե մեդալ նվաճեց: Հայաստանցի ծանրորդը նաեւ փոքր բրոնզե եւ արծաթե մեդալի արժանացավ, համապատասխանաբար, պոկում (111 կգ) եւ հրում (140) կգ վարժություններում: