ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՐԴԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ

14:37 - 27 Հուլ, 2022

Հրապարակվել է  Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի կարգախոսը։ Այդ առթիվ իր խոսքն է ասել  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը.  <<  Թարգմանվելով տարբեր լեզուներով՝ կարգախոսը տարբեր երանգներ է ստանում, սակայն իր գլխավոր իմաստը օլիմպիական խաղերի սահմաններն ընդարձակելն է՝ << Լայն բաց անենք խաղերը >>։

Այսօրվա հակամարտություններով ու հակասություններով լի աշխարհում սա խորհրդանշական է։

Օլիմպիական գաղափարախոսությունը և օլիմպիական շարժումն իր էությամբ ենթադրում են խաղաղություն, արդար մրցակցություն, ազնիվ պայքար և ազնիվ հարաբերություններ։

Կարգախոսը հուշում է այն միտումները, որով առաջ է գնալու օլիմպիական համայնքը. դա նոր հնարավորությունների, լուծումների, նոր գաղափարների մասին է։

Վստահաբար, 2024 թվականին Փարիզում լինելու է մեծ ու շքեղ իրադարձություն, որտեղ պետությունները, մարզիկները, մարզիչները , մարզասերները ներկայացնելու են իրենց լավագույն որակները։

Հայաստանի օլիմպիական կոմիտեն մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում առաջիկա օլիմպիական խաղերին, հատկապես որ դրանք կայանալու են մեզ բարեկամ երկրում, որտեղ կա հայկական մեծ ու հեղինակավոր համայնք։

Հայաստանը պատրաստ է այդ ամենակարևոր մարզական միջոցառմանը պատվով և արժանապատվությամբ ներկայանալու, մենք պատրաստ ենք արժանի կերպով մասնակցելու պետությունների և ժողովուրդների արդար ու խաղաղ մրցակցությանը >> ։

 

Այլ նորություններ