Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, կիսաեզրափակչում հաղթելով թուրք մարզիկին, դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ։
Աշխարհի գործող չեմպիոն Ալեքսանյանի մրցակիցը իտալացի Դայիգորո Տիմոնչինին էր, ում հայ ըմբիշը հաղթեց` 5-2 հաշվով։
Երկրորդ գոտեմարտում Ալեքսանյանն առանց մեծ դժվարության՝ 8։0 հաշվով գերազանցեց ռումինացի Ալին Չիուրարիուին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթելով թուրք մարզիկին` բացարձակ առավելությամբ՝ 9։0, Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ։
Ալեքսանյանը եզրափակչում կմրցի Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերայի հետ:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Լուսանկարներն` այստեղ
Լուսանկարը` Գրիգորի Ավանյանի
Պաշտոնական գործընկեր՝ Ucom
ՀԱՕԿ լրատվության բաժին