Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտը կարող է հյուրընկալել 2036թ. օլիմպիական խաղերը:
«Չեմ կարծում, որ որևէ այլ վայր ավելի լավ կհամապատասխանի միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջներին և սկզբունքներին, քան Բուդապեշտն ու Հունգարիան», - ասել է Օրբանը: Նա նաև ընդգծել է, որ Հունգարիան ունի օլիմպիական խաղերը անցկացնելուն անհրաժեշտ ժամանակակից բոլոր պայմանները: