ՖՐԱՆՍԻԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

11:47 - 17 Հուլ, 2023

33 –րդ ամառային  օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է  մեկ տարի: << Փարիզ – 2024 >> կազմկոմիտեն նախապես ստանձնել է հանձնառություն, ըստ որի խաղերը պետք է օգտակար լինեն Ֆրանսիայի  բնակչությանը:  

Առողջապահության համաշխարհային կազմակերպության / ԱՀԿ /  սահմանած չափանիշներով,    աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մարդը ֆիզիկական ակտիվությամբ  չի համապասխանում  առաջարկված պահանջներին: Սա է փաստում նույնիսկ պատանիների նվազ  ակտիվությունը: Ֆրանսիայում, ըստ Ֆիզիկական ակտիվության ազգային կենտրոնի,  6-10  և 11- 17 տարեկան երեխաների համապատասխանաբար 37%-ը ու  73%-ը չեն  կատարում օրական առաջարկվող մեկժամյա / 60 րոպե / ֆիզակտիվությանը: 

Ասածը վերաբերվում է կանանց 47 և տղամարդկանց 29 %-ին:

2023թ. ապրիլին << Փարիզ - 2024 >> կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգուն ուշադրության  արժանացրեց այն փաստը, որ երկրի  հասարակության առողջությանը իրական վտանգ է սպառնում: Լուծումը պարզ է՝  պետք է շարժվել օրական առնվազն մեկ ժամ:

<< Փարիզ - 2024 >> -ը բացառիկ հնարավորություն է տվել շարժվելուն:

Այդ նպատակով  իրականացվել են տարբեր նախաձեռնություններ, որոնցից մի քանիսը փորձնական են  եղել Փարիզի տարածաշրջանում, մյուսներն արդեն իրականացվել են ազգային մակարդակով։ Հատկապես օգտակար է Ֆրանսիայի տարրական դպրոցներում ամենօրյա 30 րոպեանոց վարժությունների ներդրումը: 

Նախագծի մեկնարկը տրվել է 2020թ.  սեպտեմբերին՝  Սեն-Դենիում, որտեղ գտնվում են օլիմպիական գյուղը,  ջրային նոր կենտրոնը,  և այլն:

Ակտիվորեն գործում է ավելի շատ շարժվել աշխատավայրում  քարոզարշավը։ <<  Փարիզ - 2024 >> -ի գլխավոր գրասենյակի  աշխատակիցների 31%- ը հայտնել է, որ շարժասանդուղքի փոխարեն  օգտվում է  աստիճաններից:  

Մարզահանդեսի բացման արարողությունից ավելի քան մեկ տարի առաջ <<  Փարիզ - 2024- ը >>   արդեն փոխում է մարդկանց  կյանքը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով:

Խաղերի նպատակն է ակտիվացնել երկրի ամբողջ բնակչությանը, ինչը արտացոլում է  ՄՕԿ – ի ՝ << Օլիմպիական օրակարգ 2020+5  >> - ի պահանջները:

 

 

 

Այլ նորություններ