ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆԸ ՄԱՅԻՍԻՆ

12:00 - 17 Դեկ, 2020

Սոֆիայում, հունվարի 30 - 31-ը նախատեսված թաեքվոնդոյի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարը  կրկին հետաձգվել է: Այն պետք է կայանա Բուլղարիայի մայրաքաղաքում  ՝  մայիսի 7-8-ը: 

Մարզաձևի եվրոպական միությունը  մրցաշարը որոշել է հետաձգել  մայրցամաքում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ աճի և սահմանափակումների պատճառով: 

Ֆեդերացիայի հաղորդագության մեջ ասվում է, որ հետաձգումը լրացուցիչ ժամանակ կտա  մարզիկներին պատրաստվելու համար, բացի այդ, օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները վստահ կլինեն, որ  կկարողանան հանդես գալ մրցումներում: 

Եվրոպական օլիմպիական վարկանիշային մրցաշարը  պետք է տեղի ունենար Միլանում, 2020 թ. ապրիլին , սակայն  համավարակի պատճառով այն հետաձգվեց  ևս երեք անգամ ։

 

 

 

 

Այլ նորություններ