ԻՆԸ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

10:27 - 31 Հուլ, 2023

Ռումինիայի Պլոիեստի քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան  առաջնությունը: Նախնական փուլերի արգելքները հաջողությամբ հաղթահարեցին թիմի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ  Աշիկ Գրիգորյանի սաները: Ասածի մասին է վկայում եզրափակիչ մտած մեր ինը տղաների ներկայությունը: Նրանցից երկուսը ՝ 48 կգ քաշային   Վաղարշակ Քեյանը  և  50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը հաղթեցին նաև վճռական մենամարտում և նվաճեցին չեմպիոնի կոչումը: Նրանց յոթ թիմակիցները դարձան փոխչեմպիոններ: Բայց արծաթն էլ ազնիվ մետաղ է և հարկ է նշել նաև պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնած բռնցքամարտիկների անունները. 52 կգ քաշային Արեն Խառատյան, 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյան, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյան, 63 կգ քաշային Ալիկ Կճոյան, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյան,  75 կգ քաշային Ալբերտ Հարությունյան և  80 կգ քաշային Հայկ Ղահրամանյան։

 

Այլ նորություններ