ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ

11:47 - 18 Հուն, 2024

Բելգրադում  երեկ մեկնարկեց  ջրային մարզաձևերի  Եվրոպայի առաջնությունը :

Լողի մրցումներին Հայաստանը գործուղել  է չորս մարզուհի և  մեկ մարզիկ: Միանգամից ասենք, որ հաճելի անակնկալ մատուցեցին մեր լողորդուհիները:  Նրանց քառյակը  անկանկալ մատուցեց  4 x 200 մ. ազատ ոճի փոխանցալողում: Դեռևս որակավորման փուլոմ  նրանց ցույց  տված 9:02.18  ցուցանիշը նոր ուղղում մտցրեց ՀՀ ռեկորդների ցանկում, որը չէր թարմացվել հեռավոր  1986թ. –ից ցայսօր: Այդ արդյունքի շնորհիվ մերոնք իրենց համար  եզրափակիչ տանող ճանապարհ հարթեցին:  

Դիանա Մուսայելյան, Վարսենիկ Մանուչարյան, Անի Պողոսյան և Եվա Կարապետյան քառյակը  եզրափակիչում դարձյալ գերազանցեց սպասելիքները՝ սահմանելով  ՀՀ նոր ռեկորդ ՝ 8:53.63: արդյունքով։ Այդ ցուցանիշի շնորհիվ, ուժեղ մրցակիցների պայքարում,  մեր թիմը գրավեց պատվավոր ութերորդ տեղը: Բայց այդքանով չավարտվեց օրվա հաջողությունը:  Անի Պողոսյանը  100 մ. ազատ լողաճում  դարձյալ  ՀՀ նոր ռեկորդ սահմանեց, ցույց տալով 0. 58. 48 վրկ ժամանակ: Նա 60 մրցակցուհիների պայքարում գրավեց 37 –րդ տեղը:

Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայում ճանաչվեց 40 –րդը՝ իրենից ետ թողնելով 19 մրցակիցների:

Մրցումները շարունակվում են:

Այլ նորություններ