Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի ՝ մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ինը պատվիրակներից երեքը դարձան բրոնզե մեդալակիր:
Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Տիգրան Մինասյանը (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):