ՏԻՐԱՆԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

11:17 - 16 Մայ, 2022

Ալբանիայի մայրաքաղաք  Տիրանա՝  մայիսի 28 –ին կմեկնեն Հայաստանի  տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները: Նրանք կմասնակցեն  Եվրոպայի առաջնությանը:

Մեկնարկի նախօրեին տեղի կունենա հին աշխարհամասի  ծանրամարտի ֆեդերացիայի  համաժողովը , որտեղ ելույթ կունենա  Հայաստանի ԿԳՄՍ  նախարարության  պատասխանատու աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի  հայոց մայրաքաղաքում  2023թ. անցկացվելիք  Եվրոպայի առաջնության  մրցավայրի  հնարավորությունները:

Մեր երկրում քանիցս  կայացել են  միջազգային խոշոր մրցաշարեր:  Դրանք հաջողությամբ են պսակվել և մասնակիցները գոհունակությամբ են հրաժեշտ տվել մեր Երևանին: Կասկած չկա, որ գլխավոր մրցասապարեզը ՝  ՄՀՀ – ն և  օժանդակ մյուս կառուցներն ու գերատեսչությունները հաջողությամբ  կհյուրընկալեն  և կճանապարհեն  մասնակիցներին:

Մինչ այդ, մեր հավաքականները այսօրվանից նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները կսկսեն: Փաշիկ Ալավերդյանի  գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ  Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց  համակազմը ՝   Օլիմպավանում:

Հայտնի են նաև թիմերի կազմերը:

Տղամարդիկ ՝  Ռաֆիկ Հարությունյան /  Գյումրի /, Կարեն Մարգարյան / էջմիածին , երկուսն էլ  ՝ 81 կգ  /, Անդրանիկ Կարապետյան , Վարդան Մանուկյան / երկուսն էլ ՝   Էջմիածին , 89 կգ / ,   Արա Աղանյան  / Գյումրի  / , Դավիթ Հովհաննիսյան  / Էջմիածին , երկուսն էլ ՝ 96 կգ / , Սամվել Գասպարյան / Գյումրի, 102 կգ  /, Արսեն Մարտիրոսյան  / Էջմիածին, 109 կգ , / , Վարազդատ Լալայան , Գոռ Մինասյան / երկուսն էլ ՝  Գյումրի, + 109 կգ /:

Կանայք ՝ Իզաբելա Յայլյան / Երևան , 55 կգ /, Տաթև Հակոբյան / Երևան, 76 կգ/, Հռիփսիմե Խորշուդյան / Քասախ , 87 կգ /:

Այլ նորություններ