ՀԱՂԹԵՑԻՆ ՏԱՆՏԵՐԵՐԸ

10:27 - 12 Հոկ, 2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական  փուլի խմբային մրցաշարի ծրագրով հերթական խաղը   Հայաստանի հավաքականն անցկացրեց Բուխարեստում:

Ռումինիայի ընտրանին հաղթեց 1 : 0 հաշվով: 26-րդ րոպեին  հյուրերի դարպասը գրավեց հարձակվող Յոնուց Միտրիցեն: Առաջին կեսում մեր թիմը պաշտպանվողի դերում էր և խաղացողները տանտերերի դարպասին որևէ հարված չկատարեցին:

Ընդմիջումից հետո Հայաստանի ֆուտբոլիստները նկատելիորեն աշխուժացան, բայց ոչ մեկը եզրափակիչ՝  արդյունավետ  հարված չկատարեց:

Ընդհանրապես վերջին տարիներին մեր ազգայինի խաղացողները, նույնիսկ՝ հարձակվողները <<  գոլի ծարավ >>  չեն զգում ու կարծես մոռանում են , որ ֆուտբոլը գոլերով է գեղեցիկ,  որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է . . .

Մրցաշարային աղյուսակում առաջին քառյակում են Գերմանիայի / 21 միավոր /, Ռումինիայի, /  13 /,  Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի / երկուսն էլ ՝ 12 /  հավաքականները:

Այլ նորություններ