Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն կմասնակցի օլիմպիական խաղերի բացման արարողությանը և պաշտոնապես կհայտարարի մեկնարկի մասին:
Կայսերական ընտանիքի անդամները չեն ծրագրում այցելել օլիմպիական մրցավայրեր: Նրանք անձնական օրինակով են որոշել սատարել << Տոկիո -2020 >> կազմկոմիտեին` օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու որոշմանը:
Նշենք, որ 61-ամյա կայսրը, պաշտոնապես գահ է բարձրացել 2019թ. մայիսի 1-ին: Նա 32 –րդ ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի պատվավոր հովանավորն է:
Ի դեպ, Նարուհիտոյի հայրը ` Ակիհիտոն, կատարել է Նագանոյի 1988թ.՝ ձմեռային, իսկ նրա պապը` Հիրոհիտոն Տոկիոյի 1964թ. ՝ ամառային և Սապպորոյի 1972թ.՝ ձմեռային խաղերի մեկնարկի մասին: