ՀԱՂԹԱԿԱՆ ՍԿԻԶԲ

10:37 - 13 Մայ, 2022

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը հաղթանակով սկսեցին մեր երկրի  ներկայացուցիչներից նաև  Անուշ  Գրիգորյանը / 50 կգ / և Եկատերինա Սիչևան / 54 կգ /: Նրանք առավելության հասան համապատասխանաբար Պիրլա Կայվո Իյջայի / Ֆինլանդիա/ և  Սվետլանա Ումանսկայի  / Ուկրաինա / նկատմամբ: Հաջորդ փուլում Անուշը կմրցի ուզբեկստանցի Ազիզա Յակուբովայի, իսկ Եկատերինան ՝ թրքուհի Ակբաս Հատիկի հետ:

Մեր Անի Հովսեփյանը / 70 կգ / այսօր իր երկրորդ հանդիպումը կանցկացնի: Նրա մրցակիցն է ճապոնուհի Անիսա Տսուբատան:

 

Այլ նորություններ