Հայաստանի ազատ ըմբշամարտի երիտասարդական հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորած թիմի ութ անդամներ դարձան մրցանակակիր / երեքական առաջին և երրորդ ու երկու երկրորդ տեղ /:
Հայաստանից բացի, երիտասարդական այդ ստուգատեսում հայտավորված էին նաև Մոլդովայի, Սլովակիայի, Լիտվայի և տանտերերի 160 ներկայացուցիչներ: