Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք է կազմակերպել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում: Հայաստանից հավաքին մասնակցելու է Էմմա Պողոսովան.
«Միջազգային ֆեդերացիան մեկ մարզիկի է հրավիրել Հայաստանից: Մեր ֆեդերացիան որոշեց, որ Լայպցիգ կմեկնի Էմման, քանի որ նա ունեցել է ամենաբարձր արդյունքը: Տասն օրերի ընթացքում Պողոսովան հնարավորություն կունենա մարզվել բարձրակարգ մարզիչների ղեկավարությամբ, մրցել լավագույն սուսերամարտիկների հետ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
Միջազգային ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո Էմմա Պողոսովան հուլիսի 19-26-ը նույն քաղաքում կմասնակցի աշխարհի առաջնությանը: