Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը 10-րդն էր «Coupe de France» հեղինակավոր մրցաշարում

16:10 - 23 Մայ, 2016

2015 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի փոխչեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի խմբակային վազքում 10-րդ տեղում է:

Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19- ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ և ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը:

Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս մրցաձեւերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան: 

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ