ԼԱՐՎԱԾ ՍՊԱՍՈՒՄԻ ԱՄԻՍՆԵՐ

13:16 - 18 Հուն, 2021

32 –րդ ամառային օլիմպիական խաղերի  երկրպագուների  ներկայության մասին որոշումը կկայացվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: 

«Տոկիո -2020» կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորիի խոսքով, աշխարհում մտահոգիչ է կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը: Ճապոնիայի մայրաքաղաքում տարեսկզբին արտակարգ դրություն էր հայտարարվել  վարակվածների թվի աճը զսպելու համար: Ծագող արևի երկրի սպորտային իշխանությունները առայժմ սպասում են համավարակի իրավիճակի բարելավմանը: Եվ դրանից հետո միայն, փետրվար - մարտ ընկած ժամանակահատվածում դժվարին որոշում  պետք է կայացնել , թե ինչ ձևաչափով  է  անցկացվելու մարզահանդեսը: 

Օլիմպիական ավանի  ղեկավար Սաբուրո Կավաբուչին  կարծում է, որ առանց հանդիսատեսի մրցումների  անցկացումը նման կլինի ճաշ եփել առանց համեմունքի: 

Այնուամենայնիվ, երկրում  իրավիճակի վատթարացման պատճառով   ծրագրերը կարող են փոխվել, եթե միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի մարզական իշխանությունները նոր ելք չգտնեն: Խնդրի մասնակի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել մարզիկների և պատվիրակությունների անդամների պարտադիր պատվաստումը:

 

Այլ նորություններ