Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց , այլև մատաղ սերնդին , որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի մարզիկ չի անտեսվում: