Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը Փարիզի Գրևին թանգարանում կունենա իր մոմե կիսանդրին:
1863թ. Փարիզում ծնված ֆրանսիացի բարոնի մոմե արձանը հայտնի թանգարանում կներկայացվի մինչ օլիմպիական խաղերի մեկնարկը:
Արձանի նախագիծը ստեղծվել է է Ֆրանսիայի մայրաքաղաքի 13-րդ թաղամասում գտնվող նշած թանգարանի արվեստանոցներում։ Քանդակը պատկերում է նրան` 31 տարեկանում:
Թանգարանում ցուցադրվելուն աջակցել են նրա ժառանգները, որոնք միավորվել են Պիեռ դե Կուբերտենի ընտանեկան ասոցիացիայում։