Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի / FIG / << Համերաշխության հիմնադրամը >> կաջակցի այն մարմնամարզիկներին և ազգային ֆեդերացիաներին,որոնք տուժել են COVID-19 –ի համաճարակի պատճառով: Հիմնադրամը կազմում է 400, 000 շվեյցարական ֆրանկ։
Բաշխման չափանիշները դեռ որոշված չեն և ըստ հայտերի շուտով կհաստատվի գործընթացը: FIG- ը նաև հրաժարվել է ազգային ֆեդերացիաների 2020թ․ անդամավճարներից։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան չեղյալ է հայտարարել սպորտային և գեղարվեստական մարմնամարզության 2021թ․ աշխարհի պատանեկան առաջնությունները: Դրանք կանցկացվեն 2023թ․։