Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հաղթանակով սկսեց 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի որակավորման փուլի առաջին խաղը:
Մեր թիմը Վադուցում հանդիպեց Լիխտենշտեյնի ֆուտբոլիստների հետ և առավելության հասավ նվազագույն ՝ 1:0 հաշվով: Գոլը գրանցվեց խաղավարտի մատույցներում ՝ 84-րդ րոպեին, երբ մեր թիմին հաղթական միավորներ << նվիրեց >> ինքնագոլի հեղինակ, տանտերերի թիմի պաշտպան Նոա Ֆրոմելտը:
Մարտի 28 –ին, երկրորդ տուրում, Երևանում Հայաստանի ֆուտբոլիստները կընդունեն Իսլանդիայի մարզիկներին: