Մանչեսթերում ավարտվեց Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի D խմբի մրցաշարը:
Հայաստանի չեմպիոն «Երեւանը» վերջին խաղում խոշոր՝ 4 : 1 հաշվով հաղթեց Թուրքիայի «Շիշլիին»:
Մեր թիմից դիպուկությամբ աչքի ընկան Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանը և Գարեգին Մաշումյանը:
Մրցաշարում հավասար ՝ վեցական միավոր վաստակեցին «Երեւանը» և Նիդերլանդների «Թայգերս Ռեորմունդը»: Բայց որակավորման հաջորդ փուլ անցան հոլանադացիները, որոնք երևանցիներին հաղթել էին 6 ։ 4 հաշվով: