Ավարտվեց Հայաստանի կանանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությունը: Ինը տուրում 6 , 5 միավոր վաստակեց և երկրի չեմպիոնուհու կոչումը նվաճեց Սուսաննա Գաբոյանը: Վեցական միավորով մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթանում է տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության վերջնամասը: Ավարտին մնացել է երկու փուլ: 7,5 միավորով առաջատարը Հովհաննես Գաբուզյանն է, նրան կրնկակոխ հետևում են Արման Փաշիկյանը / 6,5 միավոր / և Սամվել Տեր-Սահակյանը / 6 միավոր /: