ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՒՄ

10:55 - 17 Սեպ, 2020

Աթենքում  1896թ․ տեղի ունեցած առաջին ժամանակակից օլիմպիական խաղերի արծաթե մեդալը առցանց աճուրդում  վաճառվել է 65 625 դոլարով։

Այն պատկանել  է ըմբշամարտի մրցումներում երկրորդը ճանաչված հույն մարզիկ  Գեորգիոս Ցիտասին։ Մրցանակը  կշռում է  60 գրամ և պատրաստված է բրոնզից։

1986-ի ամառային  խաղերում  չեմպիոնները պարգևատրվել են  արծաթե մեդալով, ձիթապտղի ճյուղով և պատվոգրով: Երկրորդ տեղ գրավածները ստացել են  բրոնզից  ձուլված  մեդալ, դափնու  ճյուղ և պատվոգիր: 

Մեդալի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Շապլեն Ժյուլ- Կլեմանն է։

 

Այլ նորություններ