Աշխարհի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը նշանակված է նոյեմբերին ՝ Իսպանիայում: Նախապատրաստական աշխատանքների ծրագրում, ուսումնամարզական հավաքներից բացի, տեղ են գտել նաև միջազգային մրցաշարեր:
Հավաքականի ավագ մարզիչ, հեղինակավոր մասնագետ Վազգեն Բադալյանը իր սաներին ուղեկցեց Վրաստանի Գորի:
Վեց երկրի ներկայացուցիչներ մասնակցեցին Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան մրցանակների խաղարկությանը:
Մասնագետների բարձր գնահատականին արժանացան Հայաստանի ներկայացուցիչները: Մեր 13 տղաներից տասը տեղ գտավ պատվո պատվանդանի վրա / երեքը առաջին , երեքը ՝ երկրորդ և չորսը` երրորդ մրցանակակիր /: