ՏՈԿԻՈՅԻՑ ԱՌԱՋ

11:13 - 18 Մար, 2021

Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան  / BWF /  հայտնել է, որ ՄՕԿ-ը պաշտոնապես հաստատել է Տոկիոյի խաղերի համար  մարզիկների ընտրության նորացված կանոնները: Վերջին ընտրական մրցաշարը տեղի կունենա Սինգապուրում՝  հունիսի 1-6-ը: Վարկանիշային գործընթացը պետք է ավարտվեր ապրիլի 25-ին, բայց շարունակվող համավարակի պատճառով  ժամկետը երկարաձգվել է: Միջազգային մրցումների դադարեցումը հանգեցրել է նրան, որ որակավորման փուլը  բաժանվել է  երկու մասի: Առաջինը՝ 2019թ․ ապրիլի 29-ից մինչև 2020թ․  մարտի 15-ը, իսկ  երկրորդը մեկնարկեց այս տարվա հունվարի 4-ին:

BWF- ն  նախատեսում է անցկացնել 23 մրցաշար.  յոթը ՝  երկրորդ մակարդակի, 13 –ը ՝ երրորդ, ինչպես նաև մայրցամաքային  երեք անհատական առաջնություններ: Դեռ որևէ երաշխիք չկա, թե  բոլորը տեղի կունենան, բայց ոչ մի փոխարինում չի կատարվի: 

Օլիմպիական բադմինթոնիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 15-ին։

Ընդհանուր առմամբ, Տոկիոյի խաղերին   պետք է մասնակցեն մարզաձևի  172 ներկայացուցիչներ: Վարկանիշային մրցումներում խաղարկվելու է 164 ուղեգիր / 82 –ական տղամարդկանց և կանանց  համար /, երկու լրացուցիչ տեղ կտրվի տանտերերին, և ևս վեցը Ճապոնիա կմեկնի հատուկ հրավերով:

 

 

Այլ նորություններ