Աստիճանաբար եզրագծին է մոտենում Բոգոտայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը ունեցավ իր առաջին մեդալակիրը: Նա Սամվել Գասպարյանն է / 102 կգ /, որը հաջողության հասավ 29 հայտավորվածների / նրանցից հինգը դուրս մնաց պայքարից / մրցավեճում:
Սամվելը պոկեց 175 կգ, հրեց 214 կգ և երկամարտի 389 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղը ու արժանացավ բրոնզե մեդալի:
Արժե նշել, որ գյումրեցին ընդամենը երկու կիլոգրամով հետ մնաց չեմպիոն հռչակված քաթարցի Էլբաի Ֆարե Իբրահիմից ՝ 391 կգ / 174 + 217 /:
Կանանց մրցաշարում մեր պատվիրակներից ծանրահարթակ ելան 76 կգ քաշայիններ Տաթև Հակոբյանը և Միլենա Խաչատրյանը: Նրանք երկամարտում ցույց տվեցին համապատասխանաբար 227 կգ / 105+122 / և 220 կգ / 100+120կգ / արդյունքներ ու գրավեցին հաջորդաբար 9 –րդ և 11 –րդ տեղերը:
Դեկտեմբերի 15 – ին Հայաստանի ծանրորդներից իրենց ունակությունները կդրսևորեն Լիանա Գյուրջյանը / 81 կգ / և Հռիփսիմե Խուրշուդյանը / 87 կգ /: